Քննչական կոմիտեն ուսումնասիրում է քաղաքապետարանի ծեծկռտուքը

Քննչական կոմիտեն ուսումնասիրում է քաղաքապետարանի ծեծկռտուքը

ՀՀ ՆԳՆ-ի լրատվական ծառայությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ Երեւանի քաղաքապետարանում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ կազմվել են համապատասխան փաստաթղթեր եւ փոխանցվել ՀՀ քննչական կոմիտե։ Ուժային կառույցից չեն նշում, թե ում բողոքի հիման վրա են իրավապահները ուսումնասիրում միջադեպը։

Քննչական կոմիտեից էլ «Հրապարակ»-ին հայտնում են, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունից ստացած հաղորդումը ուսումնասիրության փուլում է, այս պահին որոշվում է քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։