Այս ախտանշանը «հուշում» է արյան մեջ խոլեստերինի պարունակության բարձր մակարդակի մասին․ մասնագետներ

Այս ախտանշանը «հուշում» է արյան մեջ խոլեստերինի պարունակության բարձր մակարդակի մասին․ մասնագետներ

Որպեսզի մարդը պարզի, թե իր արյան մեջ որքան է խոլեստերինի պարունակությունը, բավարար է արյան անալիզի հանձնումը։ Սակայն Դերմատոլոգիայի Ամերիկյան ակադեմիայի մասնագետները կարծում են, որ արյան մեջ խոլեստերինի պարունակության բարձր մակարդակի մասին կարող են վկայել նաեւ մաշկի վրա առաջացած հատուկ գոյացությունները։ Դրանք դեղնա-նարնջագույն գույնի են, նման են մոմի։ Նման գոյացությունները հայտնվում են մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում նաեւ՝ աչքերի անկյուններում, ձեռքի ափերի գծերի մեջ, ոտքերի հետևի մասում։

Եթե նկատում եք ձեր մեջ նման գոյացություններ, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ։ Heart UK կազմակերպության մասնագետները նաեւ հիշեցրել են, որ «վնասակար խոլեստերինի» կանխման կամ դրա դեմ պայքարի ամենից արդյունավետ միջոցներից մեկը հանդիսանում է ճիշտ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը, ընդհանուր առմամբ՝ առողջ կենսակերպը։ Բացի այդ, խորհուրդ է տրվում ավելի շատ ընկուզեղեն ուտել, ավոկադո, սերմեր, բուսական յուղեր, յուղոտ ձուկ։

Մասնագետները նաեւ նկատում են, որ արյան մեջ խոլեստերինի պարունակության բարձր մակարդակը կարող է լինել նաեւ ժառանգական։ Ամեն դեպքում, «վատ» խոլեստերինը վնասում է արյան անոթները, ինչը նպաստում է մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացմանն ու ինսուլտին։