Դատապարտել են 290 տարվա ազատազրկման

Դատապարտել են 290 տարվա ազատազրկման
Սալոնիկի դատարանը վրացի բեռնատարի վարորդին, որը անօրինական միգրանտներ է տեղափոխել, դատապարտել է 290 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնում է «Էֆեմերիդա տոն սինտակտոն» հունական թերթը։



Հրապարակման մեջ նշվում է, որ վարորդը մաս է կազմել մի հանցախմբի, որը զբաղվել է անօրինական միգրանտների տեղափոխմամբ։ Հանցախումբը բացահայտվել է մի քանի ամիս տեւած հետաքննության արդյունքում, իսկ հետքի վրա իրավապահները դուրս են եկել այս տարվա ապրիլին՝ Ռոդոլիում տեղի ունեցած վթարից հետո, որին զոհ էր գնացել մեկ իրաքցի միգրանտ։



Հանցախումբն, ընդհանուր առմամբ, իր գործունեության երկու տարիների ընթացքում, իրականացրել է 9 միգրանտական փոփոխություն՝ Թուրքիայից դեպի Սալոնիկ կամ Աթենք։ Նրա հույն հանցակիցն, օրինակ, դատապարտվել է 69 տարվա բանտարկության։ Նույն հանցախմբի մեկ այլ անդամի, որը մոլդովացի է, 85 տարվա բանտարկության են դատապարտել։