Boeing-ը կարեւոր տեղեկություններ է թաքցրել ավիաընկերություններից

Boeing-ը կարեւոր տեղեկություններ է թաքցրել ավիաընկերություններից
Ամերիկյան Boeing օդանավաշինական կորպորացիան թաքցրել է կարեւոր տեղեկություններ ավիաընկերություններից եւ օդաչուներից կապված նոր Boeing 737 MAX 8 եւ MAX 9 ինքնաթիռների հետ կապված, ըստ որի, իր պիկային վիճակում ինքնաթիռը կարող է պարզապես պիկային վիճակում կործանվել։ Նման եզրակացության են եկել այն մասնագետները, ովքեր մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած վերջին ավիաաղետի հետաքննությանը։



Համանման եզրակացության են եկել նաեւ ԱՄՆ Քաղավիացիայի վարչության մասնագետները։ Welt պարբերականը գրում է, որ նշված ավիալայներների վրա տեղադրված են ավտոմատացված համակարգեր, որոնք օգնում են, որպեսզի օդանավը խուսափի քթամասային վնասվածքներից արտակարգ իրավիճակներում։ Սակայն սրանով հանդերձ, արտակարգ իրավիճակներում քթամասը կարող է չափազանց շատ իջեցվի ներքեւ եւ օդաչուն այլեւս անկարող է լինում այդ դեպքում քթամասի հավասարակաշռությունը վերականգնելու նույնիսկ ձեռքով կառավարման վիճակի անցնելից։ Իսկ ահա նման դեպքերում գրեթե անխուսափելի են լինում կործանումները։



Ի դեպ, այս առանձնահատկության մասին ավիակորպորացիան հաղորդել էր միայն Ինդոնեզիայի ավիաաղետից մեկ շաբաթ անց։ WSJ-ն էլ գրում է, որ նման նորարարությունը անակնկալի է բերել մասնագետներին ու օդաչուներին եւ պարզվել է, որ նախապես այս տեղեկությունը չի հաղորդվել ոլորտում ներգրավվածներին։