Աթենքի փողոցում երթևեկությունը կաթվածահար է. թարմացված

Աթենքի փողոցում երթևեկությունը կաթվածահար է. թարմացված
Աթենքի փողոցում՝ «Հրազդան» մարզադաշտից քիչ ներքև՝ ճանապարհի աջակողմյան հատվածում փլուզում է տեղի ունեցել, ճանապարհին են հայտվել խոշոր չափերի քարաբեկորներ: Աթենքի փողոցում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, ոստիկանները մեքենաներին ուղղորդում են Բրազիլիայի հրապարակից աջ՝ դեպի Ֆանց Վերֆելի փողոց:



Տեղի ոստիկաններից տեղեկացանք, որ մեքենաներ չեն վնասվել, չկան նաև տուժածներ: