Իջևանցին մեզ տեր, մենք իրան ծառա

Իջևանցին մեզ տեր, մենք իրան ծառա
Տեր ու ծառաների հասարակություններում, միշտ էլ ծառաները, հերթական տիրոջ հերն անիծելուց հետո, նոր տեր են գտնում ու սկսում ծառայել նրան: Ժողովուրդ ջան, ինչքան էլ տերեր փոխեք, միևնույնն է ձեր վիճակը չի լավանա, քանի որ դուք ծառա եք մնալու:



Չեն լինում լավ ու բարի տերեր, որոնք կգան ու ձեզ լավ աչքով կսկսեն նայել, նույնիսկ Գյուլնազ տատի հեքիաթներում չեք գտնի այդպիսի մեկին, էլ ինչ մնաց Իջևանի կողմերից Երևան եկած լրագրողների մեջից գտնեք: Այնպես որ խնդիրը ձեր մեջ է. յուրաքանչյուրդ պիտի կարողանաք առաջին հերթին ձեր մեջ սպանել ծառային, միայն այդ դեպքում կկարողանաք մերժել նաև տեր ու ծառաների հասարակությունը ու կառուցել ազատ մարդկանց հասարակություն: Թագավորին մերժելով հարց չի լուծվում, թագավորությունը պիտի մերժվի: