«Առաջին քայլերը» Հայֆիլմի վերածննդի ճանապարհին

«Առաջին քայլերը» Հայֆիլմի վերածննդի ճանապարհին
Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանն առաջարկում է չօգտագործել 2005թ-ին սեփականաշնորհված Հայֆիլմի լոգոն, որն ասոսացվում է կինոստուդիայի քանդման հետ, այլ օգտագործել հինը, որը բացի նրանից որ բարի հուշեր է արթնացնում մարդկանց մոտ, այլ նաեւ հավատ Հայֆիլմի վերածննդի հանդեպ․ «Գուցե սա ամենակարևոր խնդիրներից չէ, բայց անհրաժեշտ եմ համարում հայտարարել։ Հայֆիլմի այն լոգոն, որով մինչ օրս ցուցադրում են հայկական ֆիլմերը, կամ հրապարակումների ժամանակ տեղադրում են հենց այդ նկարը, Հայֆիլմի մասին ռեպորտաժները, ֆիլմերը, մուտֆիլմերը, որոնք սկսվում են անիմացիոն հայտնի տեսանյութով բացարձակապես կապ չունեն այն Հայֆիլմի հետ, որի համար մենք արդեն 2 տարի պայքարում ենք։ Իսկական լոգոն առաջին հայացքից հնարավոր է տարբերակել։ Իսկ այն լոգոն, որը մեր տեսադաշտում է եղել արդեն 13 տարի արթնացնում է կինոյի մարդկանց զայրույթը, որը կապվում է միայն Հայֆիլմի թալանի, քանդելու, անորակ թվայնացված ֆիլմերի և անտեր վերաբերմունքի հետ, որ ունեցել են սեփականատերերը տարիներ շարունակ։ Այսօրվանից մոռանում ենք այդ տխրահռչակ լոգոն, որը 2005 թ-ին անհասկանալիորեն սեփականշնորհվեց՝ վերակառուցելու խոստումով և պարտավորություններով, բայց թալանվեց, քանդվեց և եղածն էլ դեռևս չպարզված հանգամանքներում կամ անհետացավ, կամ ոչնչացավ։ Իսկական լոգոն այն հին լոգոն է, որը մի քանի սերնդի համար մեծ հիշողություններ ու սեր է արթնացնում դեպի իսկական հայկական կինեմատոգրաֆը։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության ծրագրերի 17-րդ կետը վերաբերվում է հենց լոգոյին։ Նախաձեռնությունը դեմ է ցանկացած մեծ փոփոխության ընդհամենը կարելի է գույները թարմացնել, մեկ-երկու շտկում ու թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա»,-ընդգծում է Բաբայանը։



Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց Հայկ Բաբայանը արդեն սկսել են Հայֆիլի վերածննդի առաջին քայլերը, մի քանի օրից էլ կվերջացնեն Հայֆիլմի փրկության ծրագիրը, որը կոչվելու է «Առաջին քայլեր»․ «Այսինքն բոլոր այն գործողությունները, որ ուզում ենք առաջնահերթ անել, դրանք առաջին քայլերն են, որից հետո մարդիկ կոգեւորվեն ու կմիանան մեզ։ Մենք ամբողջությամբ պատրաստ ենք, դրա համար պետք է լինելու էներգիա, ժամանակ, իսկ մնացածը ինքնաբերաբար կստացվի, բայց պետությունն էլ իր հերթին պետք է ընդառաջ քայլեր անի Հայֆիլի վերածնունդն ապահովելու համար»։