Շատ հարցերում վարչապետն ինձ հիշեցնում է Ջոն Ադամսին․ Ռիչարդ Միլզ (տեսանյութ)

Շատ հարցերում վարչապետն ինձ հիշեցնում է Ջոն Ադամսին․ Ռիչարդ Միլզ (տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Այդ կապակցությամբ այսօր նա «Մարիոթ» հյուրանոցում հրաժեշտի հանդիպում էր կազմակերպել, որտեղ կարճ ճեպազրույց ուենցավ նաև լրագրողների հետ։



Ի թիվս քաղաքական հարցերի՝ լրագրողները դեսպանին հիշեցրին նաև Ջոն Ադամսի մասին պատմող գրքի մասին, որը նա նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Եվ հարց հնչեց, թե ի՞նչ մեսիջ է այն իր մեջ պարունակում։ Դեսպանն ասաց, որ ուղերձը շատ բարդ ու գաղտնի չէ, և նշեց․ «Շատ հարցերում վարչապետն ինձ հիշեցնում է Ջոն Ադամսին, ով Ամերիկայի հիմնադիր հայրերից մեկն է և դարձավ մեր երկրորդ նախագահը։ Պարոն Ադամսն էլ վարչապետի նման առաջնորդում էր մարդկանց, ովքեր ցանկանում էին փոփոխություններ տեսնել, ովքեր ցանկանում էին ժողովրդավարություն տեսնել երկրում»։



Մանրամասն՝ տեսանյութում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**