Ռոմանտիկա, սեր, էգոիզմ

Ռոմանտիկա, սեր, էգոիզմ
Լրագրողի խոհեր



Ռոմանտիկա, սեր, էգոիզմ







Ռոմանտիկն գյուտ անողի պես ասաց.



-Մի պահ կանգ առ մոլորակ, որպեսզի բաժանված սրտերը միանան իրար, և քո դեմքը ծածկվի հավիտենական սիրով:



Ֆիզիկոս դոկտորը որպես իրատես պատասխանեց.



-Անգետ, մեր մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջը 1700 կմ/ժամ արագությամբ և եթե հանկարծ կանգ առնի, լավագույն դեպքում մենք բոլորս նույն արագությամբ տիեզերք կթրռչենք: Տարեմուտին մոտ, երբ հայտարարվում է թե գիշերվա և ցերեկվա տևողությունների փոփոխությունը մի քaնի օր կանգ է առնում, ամենևին էլ այդպես չէ:



Հիմա էլ ռոմանտիկն ասաց.



-Սիրում եմ նրան անկեղծ:



-Անկե̉ղծ:



-Այո, իսկ ի̉նչն է այս անգամ զարմացնում:



-Միթե̉ քո էգոիզմը թույլ կտա անկեղծ սիրել:



Էգոի̉զմ: Ինչ̉ կապ ունի էգոիզմը ինձ հետ, կամ թե սիրո հետ:



-Ուղղակի կապ: Գուցե քեզ չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ մարդ էակ ես: Բոլոր մարդիկս էլ էգոիստ ենք, շատ կամ քիչ չափով: Ահա դու ասում ես, որ սիրում ես նրան անկեղծ, բայց հաստատ ուզում ես նրան տեսնել այնպես, ինչպես դու ես ուզում, ճիշտ է չէ̉:



-Այո:



-Եթե նա գործի քեզ հակառակ, հաշվի չառնի քո սկզբունքները դու ի վերջո կհիասթափվես, անգամ կատես նրան , կվիրավորես, կլքես, կվիրավորվի քո ինքնասիրությունը, այդպես չէ̉:



-Այդպես է, այո: Այդպես է դոկտոր:



-Ու դա հենց էգոիզմն է :



-Մի̉թե այդպես է դոկտոր... մի̉թե անկեզղծ սեր չկա, ես բազում անգամ եմ կարդացել այդ ազնիվ սիրո մշակույթի մասին:



-Այո, կարծում եմ այն միայն գրքերում է մնացել, ինչպես նաև…



-Տեսել ե̉ս այն սև շունը իմ ամառանոցի դարպասի մոտ: Դուք սաստեցիք ու կանխեցիք ինձ վրա նրա հարձակման փորձը:Նա Ձեր շունն է̉:



-Այո:



-Ներս մտեք կրկին գոռամ, հարվածեմ, մրոտեմ դեմքը; նա կրկին ինքնամփոփ կկախկանձի, բայց երբեք ինձ չի ատի, չի լքի, այո կշարունակի սիրել նույն ձևով: Ահա այդպես է անկեզղծ սերը:



Իսկ հիմա եկ մեկ անգամ ևս միասին խոհենք ռոմանտիկայի, սիրո, էգոիզմի մասին: Դասեր առնենք բնությունից, ինչու չէ նաև կենդանիներից, թեև մարդկային մտքի թռիչքն ու կյանքի փորձն էլ փրկիչ դեղատոմսերի պակաս չեն զգում: Ռոմանտիկ կարելի է լինել , բայց էգոիզմի չափաբաժինը, ոչ միայն սիրո հարցում, հարկավոր է իջեցնել: Լավ կլինի ապրել փոխադարձ սիրո և վստահության թագավորությունում:



**Վաղարշակ Ղորխմազյան**