Մնում է միայն դիմանամ գայթակղությանը եւ չկոռումպացվեմ

Մնում է միայն դիմանամ գայթակղությանը եւ չկոռումպացվեմ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին նախկին իշխանությունների օրոք, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմություն էր եւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ժամանակ առ ժամանակ գրառումներ էր անում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ գնահատում իր ընտրած ՀԱԿ խմբակցության պատգամավորների գործունեությունը։



Վարդգես Գասպարիից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության գործունեությունը, ինչ գնահատականների կարժանացներ։ «Ինչպես Նիկոլը նշեց մի անգամ, ես էլ եմ կարծում, որ նախկին իշխանության կառուցած, մեղմ ասած, իներտ, ոչ արդյունավետ և կոռումպացված համակարգը լուրջ դիմադրություն է ցույց տալիս նոր իրավիճակի, նոր աշխատաոճի և նոր իշխանությունների նկատմամբ... Ոչ բոլոր ոլորտների կարգաբերումների տեմպերն են ինձ բավարարում, սակայն կարծում եմ՝ Փաշինյանի կառավարությունը առաջնորդվում է առաջնահերթություններով... Թերացումներ չեմ կարող բնութագրել, սակայն կան ոլորտներ, որոնց հետ ես անձամբ եմ շփվում, հասարակական հիմունքներով աշխատում եմ այդ պրոբլեմների ուսումնասիրության, պրոբլեմների ծալքերը բացելու, վեր հանելու, մասնավորապես ՊՎԾ ներկայացնելու ուղղությամբ... Այդպիսի խնդիրներից են, օրինակ՝ ա – «Գազպրոմ»-ի հարցը. ես ունեմ շատ լուրջ հիմքեր կասկածելու, որ «Գազպրոմ»-ը կրում է գլխավոր պատասխանատվությունը գազամատակարարման ոլորտում աղետալի պայթյունների և մարդկային զոհերի հարցում:



Ըստ ԱԻՆ-ի տեղեկատվության միայն վերջին 3 տարում ..... մարդկային կյանք է ողբերգական ավարտ ունեցել Գազպրոմի մատակարարած գազի արտահոսքի պատճառով՝ նայել կից ֆայլը... բ - ՊԵԿ մաքսային մարմինների հարցը. կարող եմ հավակնել, որ մի ամբողջ ՀԿ-ի աշխատանք ենք կատարել (իմ փոքրիկ հիմնարկի աշխատակիցների հետ միասին) մաքսային ոլորտում լավ թյունինգ եղած կոռուպցիոն համակարգը բացահայտելու ուղությամբ.... Վերոհիշյալը ես համարում եմ իմ քաղաքացիական նաև կորպորատիվ մասնակցությունը երկրիս պետական համակարգի առողջացման հարցում և աջակցություն իմ ընտրած հառավարությանը... (մնում է միայն դիմանամ գայթակղությանը և չկոռումպացվեմ... ճ) Շնորհակալ եմ այս հարցի և այս ֆորմատով տրված հարցի համար...»,- մեր հարցին արձագանքեց Վարդգես Գասպարին։



![](https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/42689827_1381273615338721_8625494692122853376_n.jpg?_nc_cat=101&oh=cbd18bc1aa1fb13d8d1247acb99160ca&oe=5C1A4344)