Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցությունները որակել է ծանր

Լուկաշենկոն Պուտինի հետ բանակցությունները որակել է ծանր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի հետ ունեցած իր բանակցությունները եղել են բավական ծանր, սակայն արդյունավետ։ Այս մասին հայտնում է [**БелТА**](http://www.belta.by/president/view/lukashenko-belorussko-rossijskie-peregovory-v-sochi-byli-tjazhelye-no-rezultativnye-318816-2018/) լրատվական գործակալությունը։ Լուկաշենկոն մանրամասնել է, որ Պուտինի հետ առանձնազրույցը տեւել է վեց ժամ։



«Բանակցությունների հիմնական մասը առանձնազրույցն էր Ռուսաստանի նախագահի հետ, որը տեւեց վեց ժամից ավելի։ Եվ եթե անկեղծ, ապա հարցը ոչ թե բարդ այլ ծանր բանակցությունների մասին է։ Սակայն դրանք արդյունավետ էին»։ Նշենք, որ հանդիպումը տեղել է սեպտեմբերի 21-ին՝ Բոչարով Ռուչեյ նախագահական նստավայրում։