Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից
Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն ազատվել է աշխատանքից։ Այդ լուրը մեզ հետ զրույցում անձամբ հաստատեց նա․ «Այո, ազատվել եմ իմ դիմումի համաձայն», իսկ ո՞րն է պատճառը․ «Ես պատճառ չունեմ, ուղղակի այդպես որոշեցի, բավականին երկար ժամանակ աշխատանքային վիճակում էի, մի օր պետք է ավարտեի»։



Նոր հանգամանքներ կայի՞ն, գուցե ավագանու ընտրություններով պայմանավորված․ «Բացարձակ, ոչ մի շարժառիթ չկար, ուղղակի մի օր մի բան սկսում է եւ վերջանում»,-իր խոսքը եզրափակեց Բարսեղյանը։