Առգրավել են Yerevan today-ի խմբագրի համակարգիչը

Առգրավել են Yerevan today-ի խմբագրի համակարգիչը
«Ինչ կատարվել է իհարկե ինձ համար էլ տարօրինակ է։ Պատճառը այն է, թե իբր մենք ենք այդ գաղտնալսված ձայնագրությունն առաջինը տեղադրել։ Մենք հրապարակել էինք ժամը 3-ին, իսկ մինչ դա, արդեն շատ լրատվամիջոցներ հրապարակել էին»,- այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Yerevan today լրատվական կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։



Նրա խոսքով, խուզարկությունն անցել է խախտումներով։ «Այն պահին կարող եմ ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, որը կատարվել է կրկնակի ստուգումներից հետ։ Վերջում առանց հիմնավորման տարել են»։



Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 08.00-ին, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները ներխուժել են լրատվական կայքի խմբագրություն և խուզարկություն կատարել։