«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կզբաղեցնի մի տեղ, որը կարծում եմ, մինչև այժմ որևէ կազմակերպություն չի զբաղեցրել (տեսանյութ)

«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կզբաղեցնի մի տեղ, որը կարծում եմ, մինչև այժմ որևէ կազմակերպություն չի զբաղեցրել (տեսանյութ)
Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հիմնադիր վեհաժողովը։ Սա նորաստեղծ կուսակցություն է, որի հիմնադիրը քաղաքագետ Լևոն Շիրինյանն է։ Վեհաժողովին հրավիրված էին հյուրեր ԱՊՀ երկրներից, ԱՄՆ-ից, Չինաստանից։ Քաղաքական ուժերից նկատեցինք միայն «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին, նաև քաղաքականության մեջ նոր հայտ ներկայացնող «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից Վարուժան Ավետիսյանին, նաև իրենց թիմակից Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին։



Լևոն Շիրինյանն իր ելույթում ասաց, որ այսօր Հայաստանի քաղաքական բեմահարթակ է բարձրանում մի քաղաքական կառույց, որը հայտ է ներկայացնում դերակատարում ունենալ երկրի քաղաքական, մշակութային, ռազմավարական, պաշտպանական և այլ ոլորտներում։





«Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կզբաղեցնի մի տեղ, որը կարծում եմ, մինչև այժմ, Հայաստանի անկախության 30 տարիների ընթացքում որևէ կազմակերպություն չի զբաղեցրել։ Եվ սրա անհրաժեշտությունն առաջացել է թավշյա հեղափոխության հռչական իդեաներն իրականություն դարձնելու, մեր ժողովրդի կարևորագույն մտադրումը պաշտպանելու և նրա հետագա զարգացումն ապահովելու համար»,-ասաց Շիրինյանը։









Մանրամասն՝ տեսանյութում։















**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**