Մենք կապ չունենք ոչ մի քաղաքական գործչի հետ

Մենք կապ չունենք ոչ մի քաղաքական գործչի հետ
«Սանիթեք» ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլաս Թավիլին, իր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում խոսելով իրենց պայմանագրերի և տենդերնեեի մասին, ասաց, որ դրանք օրինական են և դրանք կարելի է ստուգել, որպեսզի այլ մեկնաբանություններ չլինեն: «Մենք բազմիցս նշել ենք, որ Սանիթեքը միջազգային կազմակերպություն է և կապ չունի ոչ մի քաղաքական գործչի հետ: Սանիթեքը 14 մլն ներդրում է արել և ոչ մի կերպ չի գնա սաբոտաժի: Մենք որոշեցինք որ ներդրում կանենք փոքր եկամուտով, հետո այն քվեացնելու ակնկալիքով, բայց մենք խնդիրների ենք բախվում: Սանիթեքի պայմանագիրը քաղաքապետարանի հետ ներառում է 3 կետ. կենցաղային աղբի հավաքման,և ոչ կանաչապատման հետևանքով առաջացած ու շինարարական աղբի համար, բունկերների ստորին հատվածի աղբի համար: 150 շարժական մեքենաներ, 9 հազար աղբաման են տեղադրվել, դրանք եվրոպական են: Մենք ունենք 900-ից ավելի աշխատողներ, դա նշանակում է, որ Սանիթեքը այդքան ընտանիքի է օգնում, մենք աշխաում ենք ԱԻՆ-ի հետ, մենք օգնում ենք նաև կանաչապատող ընկերություններին»,- ասաց Թավալին



Խոսելով Սանիթեքի խնդիրների մասին՝ ասաց, որ ունեն 1000-ից ավել վառված աղբաման: «Մենք հաշվել էինք, որ կկրենք մոտ 100 աղբամանի վնաս, այս խնդրով դիմել ենք ՏԻՄ մարմիններին, սա Սանիթեքի համար մեծ խնդիր է: Երբ մենք մուտք գործեցինք Հայաստան, մեզ ասասցին, որ Նուբարաշենի աղբավայրը, ավելի ճիշտ աղբանոցը կարգի կբերվի»: