Պենտագոնը 200 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային

Պենտագոնը 200 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային
ԱՄՆ Պնախարարությունը 200 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային պաշտպանական ծախսերը հոգալու համար։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։ Հատկացված գումարները ծախսվելու են ուկրաինական զինված ուժերի պոտենցիալն ավելացնելու վրա՝ ընդգրկելով 3 հիմնական ուղղություններ՝ հրամանատարական կառուցվածքի ամրապնդում, նախազգուշական համակարգերի զարգացում, ռազմա-բժշկական կարողությունների ընդլայնում։



Պենտագոնը սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ տեսակի զենք զինամթերք կամ սարքեր է տրամադրելու Ուկրաինային, թե հատկացումն արվելու է զուտ ֆինանսական տեսքով։