«Հրապարակ». Նոր իշխանությունը կրկին կտապալի դատարանի անդամի ընտրությունը

«Հրապարակ». Նոր իշխանությունը կրկին կտապալի դատարանի անդամի ընտրությունը
Դատավորների ընդհանուր ժողովը Ելիզավետա Դանիելյանի ընտրության տապալումից հետո օրենքով սահմանված տասնօրյա ժամկետում ԱԺ-ին է ներկայացրել Սահմանադրական դատարանի անդամի նոր թեկնածու՝ վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանին, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մտերիմներից է։



Այսինքն՝ կարելի է կանխատեսել, որ նոր իշխանությունը կրկին կտապալի այս թեկնածուի ընտրությունը, ինչպես վարվեց հունիսի 15-ին՝  Ելիզավետա Դանիելյանի դեպքում։ Ի դեպ, Արման Դիլանյանը Դատավորների ընդհանուր ժողովի գաղտնի քվեարկությամբ 1 ձայնով էր զիջել Ելիզավետա Դանիելյանին, ով  88 կողմով առաջ էր անցել նրանից։



Դեռեւս հայտնի չէ, թե երբ կնշանակվի նոր անդամի ընտրությունը, ԱԺ-ն արձակուրդում է, թերեւս այդ պատճառով էլ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օրենքով սահմանված կարգով  թեկնածուի առաջադրման  ժամկետը լրանալուց հետո 24 ժամվա ընթացքում հանդես չեկավ հայտարարությամբ «ՍԴ դատավորի թեկնածուի, ինչպես նաեւ ընտրության օրվա  եւ ժամի մասին»։