ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմից։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Ես կուզենայի հստակեցնել մի փաստ, որ Միացյալ Նահանգների՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի կազմից դուրս գալը երբեք չի նշանակում, որ մենք նահանջում ենք այն պարտականություններից, որոնք ստանձնել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում»,- ասել է դեսպան Հեյլին։



Նա նաեւ նշել է, որ Խորհրդի անդամներից եւ ոչ մեկը ցանկություն չի հայտնել մասնակցել Խորհրդի բարեփոխման աշխատանքներին, ինչի հետեւանքով Խորհուրդն այսօր դարձել է երեսպաշտ եւ շահամոլ։



Նշենք, որ ԱՄՆ՝ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի կազմից դուրս գալու մասին ավելի վաղ գրել էր Bloomberg պարբերականը՝ նշելով, որ պաշտոնապես այս մասին կհայտարարի Պետքարտուղար Մայք Պոմպեոն։