Շիրակի փոխմարզպետը կին է

Շիրակի փոխմարզպետը կին է
Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը նոր նշանակում է արել: Մարզպետը փոխմարզպետի պաշտոնը վստահել է 37-ամյա Սոֆյա Հովսեփյանին: Նրան մարզի բնակիչները հիշում են 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններից․ «Ելք» դաշինքով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու:



Սոֆյա Հովսեփյանը ծնունդով Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից է: Սովորել է Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանության և մանկավարժության բաժնում։ Ամուսնացած չէ։



Մարզպետարանի կայքում թեև դեռ նախկին փոխմարզպետների՝ Խաչատուր Վարագյանի եւ Սեյրան Պետրոսյանի տվյալներն են, տեղեկությունների համաձայն՝ Սոֆյա Հովսեփյանը փոխարինել է Սեյրան Պետրոսյանին:



**Արևիկ Հակոբյան**