Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվել է ճանաչել ռուսական բուհերի դիպլոմները

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հրաժարվել է ճանաչել ռուսական բուհերի դիպլոմները
Ռուսաստանում բրիտանական դեսպանատունը հրաժարվել է ճանաչել ռուսական բարձրագույն ուսումնական հաստատությունների տվա բարձրագույն կրթության դիպլոմները: Այս մասին տեղեկանում ենք դեսպանատան կայքում: Ըստ հայտարարության, ի տարբերություն մի շարք այլ պետությունների, Մեծ Բրիտանիան հրաժարվել է բարձրագույն կրթության դիպլոմների փոխադարձ ճանաչման համաձայնագրի ստորագրումից: Մասնագետները նշում են, որ այս որոշումը կազդի ռուս ընտանիքների որոշումների վրա, երբ նրանք որոշեն, թե որ բուհերում սովորեն իրենց զավակները: Միաժամանակ նաեւ մասնագետները նշում են, որ նկատելի է նաեւ միտում, ըստ որի բրիտանական մասնավոր համալսարանները եւ մյուս կրթական հաստատությունները կորցնում են իրենց գրավչությունը ռուսական հասարակության շրջանում: