ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետները զբաղվել էին ապաստան ստացած ռուսների հետապնդմամբ

ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետները զբաղվել էին ապաստան ստացած ռուսների հետապնդմամբ
ԱՄՆ-ից արտաքսված ռուս դիվանագետներից ոմանք զբաղվել են Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված եւ ապաստան ստացած անձանց հետապնդմամբ: Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով հատուկ ծառայություններում ունեցած իր աղբյուրներին: Նրանք նաեւ եղել են ակտիվ լրտեսներ, որոնց վրա ամերիկյան հատուկ ծառայություններն ամբողջական հատորներով գործեր են ունեցել կազմած: Հրապարակման մեջ նշվում է, որ արտաքսված դիվանագետները հատկապես հետեւել են մի քաղաքացու, ով ԱՄՆ ԿՀՎ կողմից հատուկ պաշտպանության տակ գտնվող վկաների ծրագրի շրջանակներում եղել է հսկողության տակ վերցված: Նշենք, որ CNN-ի այս հրապարակումը եւ Սպիտակ տանը եւ ԿՀՎ-ում հրաժարվել են մեկնաբանել: