Բրիտանական պառլամենտը մտադիր է բացահայտել օֆշորային գոտիներում դրամական միջոցներ պահող ռուս օլիգարխների անունները

Բրիտանական պառլամենտը մտադիր է բացահայտել օֆշորային գոտիներում դրամական միջոցներ պահող ռուս օլիգարխների անունները
Բրիտանական պառլամենտում կքննարկվի օրինագիծ, որը նախատեսում է բացահայտել այն ռուս գործարարների անունները, որոնք դրամական միջոցներ են պահում օֆշորային գոտիներում: Այս մասին հայտնում է The Times-ը: Օրինագծին աջակցելու մասին արդեն հայտարարել են իշխող կոալիցիայի կուսակցությունները եւ ընդդիմադիրները:



Ըստ հաղորդման, այս օրինագիծը կօգնի փողերի լվացման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար: Մոսկվան արդեն արձագանքել է Լոնդոնի այս մտադրությանը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ըստ Интерфакс լրատվական գործակալության, հայտարարել է, արձագանքելով Լոնդոնի այս մտադրությանը, որ բրիտանացիները երկերեսանի քաղաքականություն են վարում:



Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ խիստ միջոցներ կկիրառի ռուս գործարարների հանդեպ, որոնք գտնվում են Պուտինի շրջապատում`որպես հակազդեցություն Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալների թունավորման, որի հետ կապ ունենալու մեջ անգլիացիները կասկածում են Մոսկվային: