Ռուսաստանում գործունեությունը դադարեցրել է երկու բանկ

Ռուսաստանում գործունեությունը դադարեցրել է երկու բանկ
Ապրիլի 26-ին ՌԴ Կենտրոնական բանկը հետ է կանչել երկու մասնավոր բանկերի գործունեության լիցենզիան: Խոսքը «Эльбин» եւ «Новый кредитный союз»բանկերի մասին է: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԿԲ պաշտոնական կայքից: Ըստ հաղորդման, նման որոշումը կայացվել է այն պատճառով, որ երկու բանկերն էլ չեն կատարել բանկային գործունեության մասին Ռուսաստանի օրենսդրության պահանջները եւ ԿԲ նորմատիվ ակտերը, որոնք վերաբերում են անօրինաբար ստացված փողերի լվացման եւ լեգալիզացման դեմ պայքարին, ահաբեկչության ֆինանսավորման մեխանիզմների կանխարգելմանը եւ այլն: Միաժամանակ նաեւ բանկերը իրականացրել են գործառնություններ, ինչպես ռուբլով, այնպես էլ արտարժույթով, որոնք արտացոլված չեն հաշվապահական փաստաթղթերում: