Սիրիայի հրթիռակոծումը միտված էր Ասադի քիմիական զինանոցի վերացմանը. Գեւին Ուիլյամս

Սիրիայի հրթիռակոծումը միտված էր Ասադի քիմիական զինանոցի վերացմանը. Գեւին Ուիլյամս
Մեծ Բրիտանիայի Պնախարար Գեւին Ուիլյամսը հայտարարել է, որ Սիրիայում իրականացված հրթիռային հարվածը բացառապես միտված էր Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադի քիմիական զինանոցի վերացմանը:



Այս մասին հայտնում է [The Times](https://www.thetimes.co.uk/edition/news/chemical-weapons-can-never-be-tolerated-their-destruction-was-our-only-choice-pjjrsb0td)-ը:



Միաժամանակ նաեւ Գեւին Ուիլյամսը հայտարարել է, որ Լոնդոնը, Փարիզն ու Վաշինգտոնը չեն ցանկացել այդպիսով խափանել Ռուսաստանի ռազմավարական նպատակները Սիրիայում, իսկ հարձակումով պարզապես փորձել են զսպել Ասադի վարչակազմին: Բրիտանական ռազմական նախարարը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ նպատակներ ուներ Մոսկվան, եւ դրանք ինչպես են խափանվել: