Ղրիմում միկրոավտոբուսը բախվել է էլեկտրագնացքին․ կան զոհեր

Ղրիմում միկրոավտոբուսը բախվել է էլեկտրագնացքին․ կան զոհեր
Ղրիմում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել․ Արմյանսկում էլեկտրագնացքը բախվել է միկրոավտոբուսին։



Նախնական տվյալներով մահացել է հինգ հոգի, ևս չորսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այս մասին BBC-ին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Օլգա Կոնդրաշովան։



Ռուսաստանի ԱԻՆ ահազանգը ստացվել է տեղի ժամանակով 11։45-ին։ Ջանկոյ-Արմյանս երթուղով շարժվող էլեկտրագնացքը բախվել է Mercedes Sprinter միկրոավտոբուսին։ Բոլոր զոհվածներն ու տուժածները միկրոավտուբուսի ուղևորներն են եղել, որոնց թիվը միկրոավտոբուսում եղել է 13։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ ու բուժաշխատողներ։