Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով

Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ծխող ուղևորի պատճառով
Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Ինչպես հաղորդում է РЕН ТВ-ն, որոշումը կայացրել է հրամանատարը՝ ուղեւորի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Ոստիկանության աշխատակիցները տղամարդուն իջեցրել են ինքնաթիռից, ինչից հետո ինքնաթիռը ուշացումով շարունակել է թռիչքը:



Այլ լրատվամիջոցներ, առանց նշելու ուղևորի քաղաքացիությունը, հայտնում են, որ տղամարդը ծխել է ինքնաթիռում և չի ենթարկվել թռիչքի կանոնները չխախտելու՝ բորտուղեկցողների պահանջին:



Ավելի վաղ «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել էր, որ անձնակազմը հարկադրված կլինի վայրէջք կատարել, եթե ինքնաթիռում ծխելու դեպք արձանագրվի: