Աստղագուշակ` մարտի 13-ի համար

Աստղագուշակ` մարտի 13-ի համար
**Խոյ**. Այսօր ավելորդ վիճաբանությունների մեջ մի մտեք: Ճիշտ է, դուք ունեք խոսքի եւ համոզմունքի համոզչականության բացառիկ ուժ, սակայն այսօր այն օրը չէ, որ ապավինեք այդ հատկություններին: Անձնական խնդիրները այսօր հարկ չէ, որ տաք գլխով լուծեք:



**Ցուլ**. Կխորասուզվեք իրադարձությունների հորձանքի մեջ: Ձեզ սպասում են ոչ քիչ թվով հետաքրքիր բանակցություններ, որոնք կարող են դրական արդյունքներ բերել ձեզ համար: Կարեւոր է, որ այսօր չափազանց ջանասիրություն չցուցաբերեք, այլապես կարող է նվազել ձեր գործողությունների արդյունավետությունը:



**Երկվորյակ**. Ոչ մի լուրջ  բան այսօր մի պլանավորեք: Այսօր փորձեք ավելի թեթեւ գրաֆիկ մշակել ձեզ համար եւ զբաղվել միայն օրվա ընթացիկ թեթեւ գործերով: Կարող եք հանդիպել համախոհների հետ, ապագա գործողությունների մասին պլաններ քննարկել:



**Խեցգետին**. Այս փուլում հարկ է, որ լինեք ուշադիր` քամիների ուղղությունը հասկանալու համար: Դա ձեզ կօգնի ըստ այդմ պարզելու առագաստները եւ լողալու համընթաց: Հարմար օր է նաեւ անձնական հարցեր կարգավորելու համար:



**Առյուծ**. Աշխատավայրում մոտակա օրերին կարող եք բավական նշանակալի արդյունքների հասնել: Ներդաշնակ են նաեւ հարաբերությունները ընտանիքում: Օրվա ընթացքում կարող եք զբաղվել տան մատակարարման հարցերով:



**Կույս**. Հարմար օր է եւ մասնագիտական եւ անձնական հարցեր կարգավոելու համար: Նոր ուժերով ձեռնամուխ կլինեք օրվա խնդիրները կարգավորելու: Հնարավոր է օրվա մեջ որոշ տհաճ միջադեպեր տեղի ունենան: Ամեն դեպքում պահպանեցեք ինքնատիրապետումը եւ ամեն բան լավ կլինի:



**Կշեռք**. Այս փուլում ամեն բան ձեզ կերեւա խոշորացույցի տակ դրված: Կնկատեք նույնիսկ աննշան սխալներն ու սպրդումները: Հնարավորինս զերծ մնացեք կոնֆլիկտային իրավիճակներից:  Պահպանեք դրական տրամադրվածությունը:



**Կարիճ**. Ամեն բան այսօր լավ կդասավորվի: Նույնիսկ ամենաբարդ հարցերը այսօր կլուծվեն գրեթե ինքնաբերաբար: Գործընկերների աջակցությամբ կկարողանաք լուծել նաեւ մասնագիտական հարցերը: Զգույշ եղեք սպիտային խմիչքների չարաշահումից:



**Աղեղնավոր**. Ձեր առաջ դրեք իրական նպատակներ եւ կհասնեք դրանց: Սակայն եթե նշաձողը մինչեւ անհաս բարձունք բարձրացնեք, միայն փչացած տրամադրությունը ձեզ բաժին կհասնի: Ընդ որում, ոչ միայն ինքներդ ձեզ այլ նաեւ շրջապատին կդնեք անհարմար վիճակի մեջ:



**Այծեղջյուր**. Աստղերն այսօր ձեզ թույլ կտան հանգստանալ: Սակայն չափից դուրս թուլանալու կարիք չկա: Ամենամոտ ապագայում կսկսվեն կտրուկ փոփոխությունները եւ ստիպված կլինեք արագ կերպով գալ մարտական վիճակի եւ սկսել արագ գործել:



**Ջրհոս**. Խուսափեք կոնֆլիկտներից: Կունենաք ներքին ներդաշնակություն, որը թույլ կտա արագ կերպով կատարել հատկապես տնային գործերը: Լավ ժամանակ է նախկինում սկսված գործերը վերջացնելու համար:



**Ձկներ**. Այսօր կարող եք անցկացնել տանը եւ զբաղվել տան հոգսերով: Կարող եք նաեւ հյուրեր ընդունել:Հնարավորեն նաեւ նոր ծանոթություններ, որոնք դրական ուղղությամբ կփոխեն ձեր կյանքի հունը: