Գործարկվել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» կայքը

Գործարկվել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» կայքը
Ուրախ եմ տեղեկացնել «Այլընտրանքային նախագծեր» խմբի [www.altprojects.am](https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.altprojects.am%2F&h=ATOrpVkVrx9e3R_CpFNHyOkbnDAJSEz-lBguL_k7RphIsFmdqitiCxndvcB1sTLRhNkE1CQTWA6SPlXfrHgoKITdijq1vzfYWO8-UKRP8bCj_j2jM9J3Ow) և [www.altprojects.org ](https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fwww.altprojects.org%2F&h=ATOrpVkVrx9e3R_CpFNHyOkbnDAJSEz-lBguL_k7RphIsFmdqitiCxndvcB1sTLRhNkE1CQTWA6SPlXfrHgoKITdijq1vzfYWO8-UKRP8bCj_j2jM9J3Ow)կայքի գործարկման մասին։ Այս պահին մենք իրականացնում ենք «Հայաստան՝ 2018-2022-2027», «Հարյուր տարվա հետևություններ» և «Օրենսդրական Այլընտրանք» նախագծերը։



Կայքն առաջին հերթին հարթակ է՝ այս ծրագրերի շրջանակներում նոր գաղափարների, տեսակետների ներկայացման, քննարկումների և այլընտրանքային առաջարկների ու լուծումների ձևակերպման համար։ Ուզում եմ շեշտել՝ սա օպերատիվ լրատվական կայք չէ, այլ՝ փորձագիտական-վերլուծական։ Նախագծերի շրջանակներում իրենց վերլուծությունները և հրապարակումներն են ներկայացնելու ոչ միայն մեր խմբի անդամները, այլև՝ տարբեր ոլորտների հրավիրված փորձագետներ՝ Հայաստանից և արտերկրից։



Վաղվանից «100 տարվա հետևություններ» ծրագրի շրջանակներում մենք սկսում ենք մեծ խումբ փորձագետների կողմից պատրաստված նյութերի հրապարակումը, որտեղ ներկայացվելու է 1918-2018 թթ. ժամանակահատվածում մեր պետականության կայացման ճանապարհը, տարբեր ոլորտների զարգացման ուղին, ձեռքբերումները և սխալները, ինչպես նաև՝ ապագայի զարգացման հեռանկարները։



«Օրենսդրական այլընտրանք» նախագիծը և կայքի հանապատասխան բաժիններն իրականացվում են ԱՄՆ ՄԶԳ և Եվրասիա համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ։



**Էլինար Վարդանյան,** «Այլընտրանքային նախագծեր խումբ»