Ճապոնիան նպատակ ունի տիեզերագնացներ ուղարկել Լուսին

Ճապոնիան նպատակ ունի տիեզերագնացներ ուղարկել Լուսին
Ճապոնիան մտադիր է NASA-ի հետ համագործակցել Լուսնի ուսումնասիրության հարցում: Այս մասին հայտնում է Yomiuru պարբերականը, նշելով, որ Տոկիոն հետաքրքրված է հետագայում Լուսնի բնակեցման հարցերով: Ըստ հրապարակման, սկզբի համար Ճապոնիան կմասնակցի Deep Space Gateway մերձլուսնային կայանի ստեղծման աշխատանքներին, որը Երկրի ուղեծիր դուրս կբերվի 2024-2026 թթ: Նշենք, որ մարդկության թվաքանակի աճին զուգահեռ ավելի ու ավելի արդիական են դառնում գերտերությունների` Լուսինը եւ Մարսը բնակեցնելու նախագծերը: