Հրդեհ՝ «Ռուսալ Արմենալ» գործարանի էլեկտրական ենթակայանում

Հրդեհ՝ «Ռուսալ Արմենալ» գործարանի էլեկտրական ենթակայանում

Սեպտեմբերի 6-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող «Ռուսալ Արմենալ» գործարանի էլ.ենթակայանում:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Հրդեհը մարվել է ժամը 18:00-ին:



Ենթակայանում այրվել է գեներատորն ամբողջությամբ: