Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակում

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Աջափնյակում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի` Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Հասրաթյան, Սպորտի, Թերլեմեզյան, Ա. Սարգսյան, Միրաքյան, Գ. Զոհրապի փողոցների, Վշտունու փող. 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Լենինգրադյան փող. 46-ից-50, Սիսակյան փող. 2-րդ, 4-րդ, 6-րդ համարների ջրամատակարարումը:



Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: