Հարություն Խաչատրյանը լքել է «Ոսկե ծիրան»-ի տնօրենի պաշտոնը

Հարություն Խաչատրյանը լքել է «Ոսկե ծիրան»-ի տնօրենի պաշտոնը

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնը տեղեկացնում է, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:



Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը:



Հիշեցնենք, Հարություն Խաչատրյանը կանգնած էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ստեղծման ակունքներում: