Վրաստանում ավտովթարից զոհվել և վիրավորվել են ՀՀ քաղաքացիներ

Վրաստանում ավտովթարից զոհվել և վիրավորվել են ՀՀ քաղաքացիներ

Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ:



«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասված ԱԳՆ հայտարարության մեջ:



Նախնական տվյալների համաձայն` ավտոբուսը բախվել է Mercedes մակնիշի մեքենային: