ԿԳՆ-ում մարդկանց «գնո՞ւմ են»

ԿԳՆ-ում մարդկանց «գնո՞ւմ են»

Կրթության եւ գիտության նախարարությունում, պարզվում է, պաշտոնյաներին՝ սկսած նախարարից վերջացրած բաժնի աշխատակիցներով, «գնում» են բաց ընթացակարգով։ Ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում՝ «բաց ընթացակարգի» հայտարարությունների բաժնում հայտնաբերեցինք ԿԳՆ հաստիքացուցակը, ինչը աննախադեպ է։ Բանն այն է, որ գնումների կայքը նախատեսված է պետական ֆինանսավորմամբ սնվող հիմնարկների համար նախատեսված ապրանքներ, աշխատանքներ, ծառայություններ գնելու համար։ Ինչպես տեսնում եք՝ մարդը չի մտնում գնումների այս ցանկում։ «Մարդ» գնելու մշակույթը մեր հիշողության մեջ մնացել է միայն պատմությունից՝ ստրկատիրական հասարակարգի ժամանակներից։