Աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները

Աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները

ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վաչության պետ Տիգրան Կիրակոսյանի դիտարկմամբ՝ աճել են նաև ՀՀ պետական բյուջեից հիպոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարները։



Այսպես, բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների մասով 2017 թվականի 8 ամսվա ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է ավելի քան 1,6 միլիարդ դրամ եկամտային հարկի գումար, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածում՝ 900 միլիոն դրամ: Իսկ 2016թ. սեպտեմբերից 2017-ի օգոստոս ամիսներին վերադարձված եկամտահարկը կազմել է ավելի քան 2,1 միլիարդ դրամ:



Գործընթացում այժմ ներգրավված է 2000-ից ավելի քաղաքացի: