Կզանգեմ, կճշտեմ․ Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ այսօրվա վենդետայից

Կզանգեմ, կճշտեմ․ Ալավերդու քաղաքապետը տեղյակ չէ այսօրվա վենդետայից

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Թուֆենկյան հյուրանոցի մոտ կրակոցներ են հնչել, որի արդյունքում սպանվել է 1 եւ հրազենային վիրավորում ստացել 1 մարդ։ Վիրավորը Ալավերդու բնակիչ, քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանն է, իսկ սպանվածը՝ նրա թիկնապահը՝ Կակուլ Մականվամբ։ Արդեն նշել ենք, որ այսօրվա սպանությունը վենդետայի շարունակությունն է։ Ըստ մեր տեղեկությունների՝ Աբգարյանն անցյալ տարվա հունիսի 7-ի ընտրություններում աշխատում էր գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանի կողմից։



Այսօրվա դեպքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ Ալավերդու քաղաքապետից, սակայն նա մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ գտնվում է Վրաստանում, մասնակցում է համաժողովի․ «Ես Վրաստանում եմ հիմա, համաժողովի եմ մասնակցում։ Տեղյակ չեմ՝ ինչ է եղել։ Ես կզանգեմ, կճշտեմ»,-ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը։