Պարանները կտրտելով՝ ընկավ երեսի վրա. պատմում են ականատեսները (տեսանյութ)

Պարանները կտրտելով՝ ընկավ երեսի վրա. պատմում են ականատեսները (տեսանյութ)

Այսօր տեղի ունեցած դեպքը ցնցել էր Հրազդան քաղաքը: Տեղեկացրել էինք, որ գլխուղեղային տրավմայով՝ անգիտակից վիճակում Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հրազդան քաղաքի 94 շենքի մի բնակչուհի, որը, ըստ ականատեսների, ընկել էր 5-րդ հարկից: Տվյալ շենքի առաջին հարկում փոստային բաժամունք է, եւ առաջինը հենց փոստի աշխատակիցներն են նկատել կնոջը. «Էնպես շխկոց եկավ, որ ասեցի տանիքը պոկվեց, ինչ եղավ, միանգամից դուրս թռանք: Նայեցինք՝ տեսանք մարդա ընկած, մոտեցանք, ձեռք չտվեցինք, արագ շտապօգնություն ենք կանչել: Որքան էլ զարմանալի էր, շտապօգնությունը գյուլի պես եկավ: Ընկնելուց 1-2 րոպե հետո, սկսեց շնչել: Պատկերացնում եք պարանները կտրտելով ընկելա երեսի վրա, միայն 2 կաթիլ արյան հետքեր են ընկած տեղը»,-պատմում էին «Հայփոստի» աշխատակիցները:



Հարեւանները մեզ հետ զրույցում նշեցին, որ Մարինեն ունի 2 երեխա, մայրը ուսուցչուհի է, ամուսինը աշխատում է. «Ամուսնու եւ 2 երեխաների հետ իր հայրական տանն է ապրում, հոր, մոր հետ: Շատ կիրթ, գրագետ, համերաշխ ընտանիք են, հնարավոր չի, որ նա ինքնասպանության նպատակով իրեն ցած նետեր: Շամշյանը իր ռեյտինգը բարձրացնելու համար սա որակել է որպես ինքնասպանության փորձ, առանց տեղեկանալու, թե ինչ ընտանիք է: Չի կարելի, էդպիսի որակումներ տալ: Երեխաները դասի են եղել, մայրը նույնպես տանը չի եղել, ամուսինը՝ գործի: Մարինեի հայրն է երեխաներին դպրոցից տուն բերում: Որեւէ պատճառ չկար, որ ինքնասպան լիներ, դժբախտ դեպք ա եղել՝ ընկել է: Մենք աղոթում ենք Մարինկայի համար, եւ հավատում ենք, նա կապրի»,- ասում էին հարեւանները:



Հրազդանի ԲԿ-ում 1 ժամ անգիտակից վիճակում մնալուց հետո կնոջը տեղափոխել են Երեւան: Մայրը՝ տիկին Սիրանուշը չցանկացավ մեզ հետ զրուցել, միայն ասաց, որ Երեւան հասցնելուն պես համապատասխան հետազոտությունն են արել, սակայն աղջիկը դեռ անգիտակից վիճակում է:



Նելլի Կարապետյան