Կախյալ անկախություն

Կախյալ անկախություն

Եվրոպա՛, հրաշքների երկիր, բոլորին հմայող հեռվից իր բարեկեցությամբ, խաղաղությամբ, ապահովությամբ: Սակայն այսօր հենց նա է այդ խաղաղության և ապահովության երազանքով ապրում: Հիմա այնտեղ նոր իրականություն է: Շատ էլ, եվրոպացիներն արդեն հասկանում են, որ իշխանությունների կողմից խաբված են: Անգելա Մերկելին, ցույցերի ժամանակ պաստառների վրա, ցուցադրում են փարաջայով: Սիրտը հովացնելու փոքրիկ մխիթարանք: Մեկ է, նա իր գործին է համառ, նպատակասլաց…



Նա դեռ համառորեն համոզում է, որ միգրանտները երկրի բարօրությունն են, և պետք է համբերել, մինչև այդ վայրենիները դաստիարակվեն: Պատկերացնում եմ, թե ինչպես են այդ՝ աշխարհը տիրելու և քրիստոնյաներին մինչև վերջինը վերացնելու իրենց ծրագրով այդտեղ խցկվածները քրքջում իրենց մտքում՝ բարեկիրթ տիկնանց ու տղամարդկանց այդքան հաջողությամբ հիմարացնելու համար, հատկապես հերթական պայթուցիկը ինչ-որ տեղ տեղադրելու ժամանակ: Բայց Մերկելը Աշխարհի Նոր կարգի իր նման այլ գործակալների հետ ընդամենը իրականացնում է համաշխարհայնականների դավադրության ծրագրերը և առայժմ հնարավորինս ծածուկ:



Որովհետև, քանի դեռ «Մավրը իր գործը չի վերջացրել»՝ քրիստոնյա, կիրթ ու զարգացած երկրների, իսկ հետո նաև ողջ մարդկության կործանման սկսված ընթացքի մասին աշխատում են չբարձրաձայնել, թաքցնել հնարավորինս: Մեզ միայն պատառիկներ են երբեմն հասնում այդ երկրների այսօրվա սոդոմյան, մուսուլմանական խայտառակ իրականությունից:



Անտեսանելի պատերազմը այն սանձազերծողների համար ապահովում է լիարժեք հաղթանակ՝ առանց պարտվողի դիմադրության, որովհետև մինչ հակառակ կողմը հասկանում է , որ ինչ-որ բան այն չէ, արդեն ցավալիորեն ուշ է լինում.
«Մենք նրանց կզբաղեցնենք զվարճություններով, խաղերով...մենք կառաջարկենք մրցու֊թային միջոցառումներ արվեստի, սպորտի բոլոր ձևերում: Այդ հետաքրքրությունները վերջնականապես նրանց կշեղեն այն հարցերից, որոնցով մեզ հարկ կլինի պայքարել նրանց դեմ» (Սիոնյան իմաստունների արձանագրություններից` Ս. ի. ա.):



Իսկ այդ ընթացքում Համաշխարհային Կառավարությունը, որի ղեկավար կառույցներից մեկն էլ 300-ի կոմիտեն է, ամենուր՝ մոլորակով մեկ արդեն սփռել է. «Աստծո և մարդու դեմ այս ակնհայտ դավադրությունը, որի նպատակներից մեկն է պատերազմներից, աղետնե֊րից ու զանգվածային սպանություններից հետո հողագնդի վրա մնացած մարդկանց մեծ մասի ստրկացումը…». (Ջոն Քոլեման. «300-ի կոմիտեն: Անտեսանելի կառավարության գաղտնիքները»):



Եվ չնայած, արդեն շատերն են հասկանում, որ դեպի Եվրոպա մղվող միգրանտները բնավ էլ ժամանակավոր կացարան խնդրողներ չեն, այլ գալիս են ընդմիշտ՝ երկրներ գրավելու, բնիկներին տիրելու և նրանց թելադրելու իրենց կանոնները, այդ  «կենդանի ծանրոցները», ինչպես միգրանտներին արդեն անվանում են, կամ «տրոյական ձին»՝ իր «հալալ խանութներով», նամազներով, շարունակում են ուղարկվել և երկրներ լցնել՝ քրիստոնյաների հանդեպ իրենց անսահման թշնամանքով և ատելությամբ, իսկ ամենասարսափելին՝ գործի դրված իրե՛նց ծրագրով, որի իրականացման միջոցները, եթե պահը գա՝ իր դաժանությամբ պարզապես անհարիր է մարդկային ուղեղի ընկալմանն անգամ:



Մենք՝ հայերս լավ ենք դրան ծանոթ, մենք այդ ամենն ապրել ենք՝ նախ քիչ առ քիչ երկիրն ու նրա հողերի մեծ մասը զիջելով այդ մոլեռանդներին, իսկ հետո… բոլորդ գիտեք…Նույն փոսը կրկին ընկնելը ամենավերջին ապուշին անգամ հարիր չէ: Եվրոպան առայժմ վայելում է միայն նրանց, իբրև թե անկիրթ վայրենու վարքը, այնքան էլ չպատկերացնելով, թե նրանք դեռ ինչերի են ընդունակ: Բայց արդեն իսկ, վստահաբար, մեծ թափով գործի է դրվել նրանց զենքերի զենքը՝ անաղմուկ, անշշուկ, անտես իրենն արող. մեծ թվով լամուկներ աշխարհ բերելու հին ծրագիրը: Հենց որով էլ միշտ սկզբում հաջողում են, բազմանում, տիրում, իրենցով անում ուրիշինը, իսկ մնացածն արդեն դժվար բան չէ՝ գերտերությունների, գերիշխանությունների բացահայտ կամ ծածուկ հովանավորությամբ՝ հարմար պահի, կոպիտ ուժով վերջին հարվածը տալը:



Նմանները միշտ էլ լավագույն զենք են այդ վերին, աշխարհակալ ուժերի ձեռքում, որովհետև, ըստ համաշխարհայնականների ծրագրի՝ դժվարը քրիստոնյաներին ու քրիստոնեությունը վերացնելն է, մյուս կրոնների հարցերը լուծելն ավելի հեշտ կլինի. «Մի֊ասնական աշխարհի զինված ուժերը օրենքները բռնի կերպով կարմատավորեն բոլոր նախկին երկրներում, որոնք այլևս իրարից բաժանված չեն լինի սահմաններով:...Կթույ֊լատրվի միայն մեկ կրոն`.....սատանապաշտությունը, ...որը և սև մոգությունը կճանաչվեն ուսուցման օրինական առարկաներ... Քրիստոնեական բոլոր եկեղեցիները կքանդվեն...



Արմատախիլ կարվեն ազգային հպարտությունը և ցեղային պատկանելությունը: ....Բոլոր մարդկանց վրա կդրոշմվեն յուրաքանչյուրի ով լինելը որոշող համարներ, որոնց առկայու֊թյունը կարելի կլինի հեշտությամբ ստուգել: Այդ որոշիչ համարները կմուծվեն ՆԱՏՕ-ի` Բրյուսելում գտնվող համակարգչի հավաքական կայք ....Ամուսնությունները կդրվեն օրենքից դուրս, և մեր իմացածի պես ընտանեկան կյանք չի լինի: Երեխաներին ծնողներից կխլեն վաղ հասակում և նրանց, որպես պետական ունեցվածքի, դաստիարակելու կհանձնեն վերակացուներին:



... Լայնորեն կտարածվի պոռնոգրաֆիան...Գիտակցափոխիչ թմրանյութեր կխառնվեն սննդամթերքին ու խմելու ջրին: .... մարդկային զանգվածները կցածրացվեն` վերածվելով սեփական կամքից զուրկ, հեշտ ենթարկվող ու կառավարվող վարժեցրած կենդանիների մակարդակով ու վարքով էակների»: Շարունակենք. «Այս նպատակներից շատերը... կամ արդեն կատարվել են, կամ շուտով կկատարվեն» (Ջոն Քոլեման. «300-ի կոմիտեն»)»:



Եվ ահա, Եվրոպան, որին այդպես դեռ ձգտում ենք՝ այս ծրագրով արդեն աշխարհի դավերին ոտնատակ, այդ նույն աշխարհի աչքի առաջ քիչ առ քիչ վերափոխվում է՝ իր դեմք ու դիմագիծ կորցրած, ապազգային, ընկած բարքերով հիվանդ մահմեդական աշխարհամասի՝ դրանից բխող բոլոր ահասարսուռ հետևանքներով: Այդ երկրները նոր միայն, ուշացումով փորձում են ուղիներ գտնել համաշխարհայնականների այդ խարդախ կառույցից դուրս պրծնելու և չեն կարողանում /Անգլիայի հաջողության հիմքերն այլ են…/, որովհետև նաև արդեն հսկա պարտքերով վերածվել են ստրուկ-պետությունների:
ԱՄՆ նախ֊կին բարձ֊րաս֊տի֊ճան պաշ֊տոն֊յա֊նե֊րից մե֊կը՝ Ջոն Պեր֊կին֊սը, հրատարակել է «Տնտեսական մարդասպանի խոստովանությունը» գիրքը, որտեղ նկարագրում է. թե ինչպես են ինքը և իր նմաննե֊րը ճարպկորեն համոզել զարգացող երկրների իշխանավորներին՝ երկրների ենթակառույցների զարգացման համար հսկայական վարկեր վերցնել: Իսկ արդեն, մեծ չափերի վարկերով ծանրաբեռնված երկրները և նրանց տնտեսությունները հայտնվել են միջազգային գործակալությունների վերահսկողության ծուղակում:



Մոլորակի այս խայտառակ իրականության մեջ մեր գործը պետք է լիներ այդ ծուղակներից հնարավորինս պաշտպանվելը, այլ ոչ թե դրանք կյանք դարձնելը կործանման իրենց ողջ ծրագրով: Եվ չի կարող չանհանգստացնել մեր իշխանությունների վերջին շրջանում՝ Եվրամիության մաս կազմելու համար, այլևս առանց գցել-բռնելու ընթացող, արագացված քայլերը, ավելի ճիշտ՝ վազքը փակ աչքերով: Մենք հաշվետվություններ ենք տալիս օտարների, միջազգային չափանիշները ամենուր իրենցով ծածկել են ազգային չափանիշներ, ազգային արժեք և այլ թանկ հասկացություններ:
Ում են պետք մեր՝ անկախության տոնից-տոն հնչեցվող ծնծղաները, եթե այդ անկախությունը՝ արյունով նվաճված, այժմ թեթև ձեռքով՝ ընդամենը պայմանագրեր ստորագրելով, կորուստ ենք տալիս: Բոլորի հոգսը նոր տեր փնտրելն է դարձել՝ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ռուսիա, կամ էլ գուցե՝ երկուսը միասին: Մինչդեռ, այս ծուղակ- ժամանակներում, հնարավորինս զգույշ և նուրբ դիվանագիտությամբ, նրանց պես խորամանկելով ու համատեղ շահերի շփման տարածքներն օգտագործելով էր պետք հարաբերվել …. բոլորի հետ, միայն հարաբերվել, ոչ թե՝ ոտքով-գլխով ու «գունավոր ակնոցներով» նետվել նրանց գիրկը:



«Մենք լիակատար հաջողությամբ գոյերի անուղեղ գլուխները պտտեցրել ենք առաջըն֊թացի գաղափարով.... Առաջընթացը, որպես կեղծ գաղափար, ծառայում է ճշմարտությունը քողարկելուն, որպեսզի մեզնից բացի ոչ ոք այն չիմանա... ճշմարտությունը մեկն է, այնտեղ տեղ չկա առաջընթացին: ........ մենք կարողացել ենք տիրել գոյերի հասարակության բանականությանը այն աստիճանի, որ նրանք գրեթե բոլորը համաշխարհային իրադարձություններին նայում են գունավոր ապակիների ետևից, այն ակնոցների, որոնք մենք ենք հագցրել նրանց աչքերին». (դարձյալ` «Ս. ի. ա.):



Ուզում եմ հավատալ, որ երկրների իշխանավորներն էլ հիմնականում անտեղյակ են գլոբալ գործընթացների իրական նպատակներին և այդպես անտեղյակ էլ ընդունում են առատորեն բաշխվող միջազգային օգնություններն ու վարկերը և դրանց կից` իբրև թե զարգացման համար պարտադիր դեմոկրատական պայմանները, որոնք ավելի շատ երկրներին խեղդում են դավադիր կապանքների մեջ, հոգեբանորեն խեղում մարդկանց:



Եվ Ջոն Քոլեմանի խոսքերով նախ նրանց եմ դիմում և ապա յուրաքանչյուրիս. «Սպա֊սե֊լու փո֊խա֊րեն, մինչ մեզ «երկինք կհամբարձեն», մենք պետք է կանգնեցնենք 300-կոմիտեն` նախքան նա կհասցնի մեզ «Նոր խավար դարի» կալանավորներ դարձնել»: (Ջ. Քոլեման):



Նանե