«Հայկական խմբավորումը» գրավել է Ջիգարխանյանի թատրոնի հաշվապահությունը. Էլինա Մազուր

«Հայկական խմբավորումը» գրավել է Ջիգարխանյանի թատրոնի հաշվապահությունը. Էլինա Մազուր

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնը գրավել են «ռեյդերները», «360» հեռուստաալիքի եթերում հայտարարել է դերասանի կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ներկայացուցիչ Էլինա Մազուրը:



Նա հայտարարել է, որ թատրոնի հաշվապահությունը, իբր, գրավել է «հայկական խմբավորումը», իսկ Ջիգարխանյանը փակված է ներսում: Մազուրի խոսքով՝ թատրոնի ողջ ղեկավարությունը հեռացված է աշխատանքից:



Այլ մանրամասներ Մազուրը չի հայտնել:



Վերջինիս խոսքերի պաշտոնական հաստատում նույնպես չի եղել, նշում է հեռուստաալիքը, հայտնելով, որ կյանքը թատրոնում ընթանում է իր հունով, փորձեր են անում, պատրաստվում ներկայացման: Դերասանները հրաժարվել են որևէ կերպ մեկնաբանել թատրոնի շոիրջ ստեղծված իրավիճակը:



Հիշեցնենք, որ 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոկտեմբերի 10-ին հոսպիտալացվել էր: Նա հայտարարել էր, որ չի ներելու 38-ամյա կնոջը, ով իրեն «շատ ցավ է պատճառել: Երկուշաբթի Արմեն Ջիգարխանյանը ամուսնալուծության դիմում էր ներկայացրել դատարան, իսկ հոկտեմբերի 24-ին ոստիկանությունում հաղորդում էր ներկայացրել թատրոնի շենքից իր անձնագրի անհետացման մասին՝ նշելով, որ այն գողացել են: