TikTok-յան «լայքամոլության» պատճառով դեսպանին ազատել են պաշտոնից

TikTok-յան «լայքամոլության» պատճառով դեսպանին ազատել են պաշտոնից

Պարագվայում Բոլիվիայի դեսպան Մարիո Կրոնեմբոլդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ հետ կանչվել՝ TikTok սոցիալական հարթակում կատարած հրապարակումների պատճառով։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ 

Դեսպան Կրոնեմբոլդը, ավելի վաղ, սոցկայքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգիծական կերպարով խոսել է պարագվայական մի ավանդույթի՝ տերերե խմիչքի օգտագործման մասին։ Տեսանյութում դեսպանը ընդօրինակել է պարագվայական խոսվածքը։ Այս տեսանյութի հրապարակումից հետո պարագվայական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, այն որակելով վիրավորական եւ դեսպանին ճանաչել «անցանկալի անձ» Պարագվայում, որին էլ հետեւել է հետկանչը։