Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները կվերսկսվեն հունիսի 12-ին

Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունները կվերսկսվեն հունիսի 12-ին

Աստանայի հարթակում անցկացվող միջսիրիական բանակցությունները կվերսկսվեն հունիսի կեսերին: Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադը:



«Բանակցությունները տեղի կունենան հունիսի 12-13-ին», - ասել է սիրիացի դիվանագետը:



Հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, ինչպես նաև Սիրիայի զինված ընդդիմության և կառավարության ներկայացուցիչները: Դիտորդի կարգավիճակում ներկա կգտնվեն Հորդանանը, ԱՄՆ-ն և ՄԱԿ-ը: