ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայի ընդդիմության գործողությունները

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայի ընդդիմության գործողությունները

ՌԴ ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի ղեկավար Ակեքսանդր Շչետինինը ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ընդդիմությունն է Վենեսուելայում միտումնավոր զանգվածային անկարգություններ կազմակերպում: 



«Ընդդիմությունը միանգամայն միտումնավոր է հասարակական անկարգություններ սադրում, գնում է օրենքի բացահայտ խախտումների, երկրի իրավապահ մարմիններին մղում ցուցարարների դեմ առավել կոշտ գործողությունների»,- ասել է Շչետինինը:



Վերջինիս խոսքով՝ Ռուսաստանին հայտնի է, որ ցուցարարները «կենդանի վահանի» մարտավարություն են ընտրել՝ առաջ թողնելով երեխաներին և երիտասարդությանը, ինչը «շատ և շատ վտանգավոր է»:



Դիվանագետը նշել է, որ այդ իրավիճակում ճիշտ չէ ողջ պատասխանատվությունը դնել իրավապահ մարմինների վրա:



Հիշեցնենք, որ ապրիլի 4-ից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել Վենեսուելայում: Վերջին տվյալներով՝ զոհվել է ոչ պակաս, քան 60 մարդ: Բողոքի ակցիաներն սկսվել են Գերագույն դատարանի կողմից խորհրդարանի իրավասությունների սահմանափակման մասին որոշում կայացնելուց հետո: Մինչ այդ՝ ընտրությունների արդյունքում Վենեսուելայի խորհրդարանում մեծամասնություն էին կազմել ընդդիմադիրները: