«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վարչական «շմոն» են սկսել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում վարչական «շմոն» են սկսել

Քիչ առաջ մեր կայքում հրապարակել էինք, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 6-րդ մասնաշենքում։ Դրանք դրդում են դատապարտյալներին ինքնավնասման։



Փոխանակ թերությունները վերացնելու, քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը անմիջապես վարչական խուզարկություններ է սկսել 6-րդ կորպուսում, տեղեկատվական արտահոսքը կանխելու նպատակով։ Փաստորեն, կալանավայրի ղեկավարությունը չի հավատացել մեր պնդմանը, որ տվյալները ստացել ենք բացառապես դատապարտյալների հարազատներից և որոշել է աղբյուրներ բացահայտել։



Այս պահին «Արմավիր» քրեակատարողաակն հիմնարկի աշխատողները մտնում են դատապարտյալների խցերը և «շմոն» են անում՝ բջջային հեռախոսներ փնտրելով։ Նաև դատապարտյալների միջև ընդհարումներ են տեղի ունենում, որոնք, ըստ մեր աղբյուրների, կրկին հիմնարկի ղեկավար Տիգրան Նավասարդյանն է կազմակերպում։ Այսպես նա պայքարում է այն դատապարտյալների դեմ, որոնք հանդգնում են պաշտպանել իրենց իրավունքները։



Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ հայտնել էինք, որ 6-րդ մասնաշենքի պատասխանատու Ռոման Հակոբյանն այնպիսի դաժան վերաբերմունք է ցուցաբերում դատապարտյալների նկատմամբ, որ նրանք ինքնավնասումներ են կատարում, ձգտելով այլ մասնաշենքեր տեղափոխվել։



Սյուզան Սիմոնյան



Լուսանկարը ՝ Արմավիր քրեակատարողական հիմնարկի