ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է տուժածների մեջ ՀՀ քաղաքացիների առկայությունը

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնում է, որ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունը ճշտում է գիշերը Լոնդոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայությունը։



Հիշեցնենք, որ Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են եղել Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։



Կամրջի վրա միկրոավտոբուսը քշել է բազմության վրա, որից հետո մեքենայից դուրս են եկել 3 հոգի և դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Հաղորդվում է, որ տասից ավելի մարդ է տուժել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։