ԿԳԲ-ն գիշերով տղային տարել է․․․

ԿԳԲ-ն գիշերով տղային տարել է․․․

Լոռու մարզի Մեծավան գյուղից, նախկինում՝ Շահնազար, լոռեցու անկեղծությամբ մի բնակիչ գրում է․



Երևանի ԿԳԲ-ն երեկ առավոտյան ժամը 5-ի մոտերքը մեր գյուղից մի տղայի տարել է ու մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք։ Գոգավանի «տամոժնում էր աշխատում»։ Համացանցում ման ենք գալիս, չենք գտնում։ Տանը չգիտեն, թե որտեղ են տարել։ Տունը խուզարկել, տանեցիների հեռախոսներն անջատել են, որ չկարողանան մի տեղ խոսեն։ Այդ տղայի անուն ազգանունն է՝ Սուքիասյան Եղիշ։ Շատ խելոք ու մարդկային անձնավորություն է։ Խնդրում ենք համացանցով գտնել երիտասարդին։



ՀԳ Նույնությամբ տեղադրում եմ խնդրանքը։ Համացանց, քեզ տեսնեմ։