Զգուշացեք օձերից

Զգուշացեք օձերից

Հունիսի 29-ին, ժամը 16:03-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի 3-րդ շենքի մուտքում նկատվում է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բռնել են սահնօձ տեսակի օձ (1,15 ս.մ ) և տեղափոխել անվտանգ տարածք:



***



Հունիսի 29-ին, ժամը 13:43-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Քրիստափորի փողոցի տներից մեկի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: