«Հյուսիսային Կովկասի առողջարաններ» ընկերության գլխավոր տնօրենին Մոսկվայում մահացած են գտել

«Հյուսիսային Կովկասի առողջարաններ» ընկերության գլխավոր տնօրենին Մոսկվայում մահացած են գտել

 



«Հյուսիսային Կովկասի առողջարաններ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Գորչևին Մոսկվայում մահացա են գտել «Մոսկվա սիթի» համալիրի իր բնակարանի լոգասենյակում, հաղորդում է Mash հեռագրային ալիքը:



Նշվում է, որ մարմինը հայտնաբերել է հայրը:



Գորչևի գլխին հայտնաբերվել է հատակին հարվածելու կամ բութ առարկայով հարվածի հետք:



Մանրամասները ճշտվում են:



Նշվում է նաև, որ Օլեգ Գորչևը «Հյուսիսային Կովկասի առողջարաններ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը վարում էր 2011 թվականից: