Զոդի կամրջի վրայի ահասարսռուռ վթարի մասնակից «Գազելը» պատկանում էր «Վեդու Բուատ» ՍՊԸ-ին

Զոդի կամրջի վրայի ահասարսռուռ վթարի մասնակից «Գազելը» պատկանում էր «Վեդու Բուատ» ՍՊԸ-ին

Շաբաթ օը Արարատի մարզում  տեղի ունեցած  ողբերգական ավտովթար-հրդեհի մասնակից  մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան պատկանում է «Վեդու Բուատ» ՍՊԸ-ին։ «Հրապարակի» հետ զրույցում ընկերության սեփականատեր Մանվել Մանուկյանը  հայտնեց, որ մեքենան բոլոր անհրաժեշտ՝ տարեկան, միջանկյալ, ամենօրյա  տեխզննումներն անցել է։

«Ամեն օր ամենօրյա տեխզննումն անցնում  են, նորմալ դուրս են գալիս աշխատանքի։ Վարորդն էլ շատ լավ վարորդ էր, շատ պայծառ մարդ էր, շատ հանգիստ, չէր խմում, չէր ծխում։ Պայծառ մարդ,  ես կարծում պատճառն այն է, որ ինքը առավելագույնս գնացել-կպել է արգելապատնեշներին»,-ասաց «Վեդու Բուատ» ՍՊԸ-ի տնօրենը։

Նշենք, որ ընկերությունն ունի ևս 14 «Գազել», ողբերգական վթարի մասնակից «Գազելն» էլ եղել է 2008 թվականի արտադրության և ինչպես հավաստիացնում է տնօրենը՝ շատ լավ վիճակում։


Հարցին, թե որքան էլ Տրանսպորտի նախարարության պաշտոնյաները պնդեն, որ գազը վթարի հետ կապ չունի, այնուամենայնիվ, գազով տրասնպորտը համարվում է ավելի վտանգավոր, Մանուկյանն արձագանքեց․ «Բալոնները չի տրաքել»։

Իսկ լսելով դիտարկումը, որ «բալոնի խողավակները» դուրս էին եկել, և, հետևաբար, կարող էր արտահոսք լինել, նկատեց․«Չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ կարա, կա անմեղության կախավարկած։ Դեռ փորձաքննություն է ընթանում։  Եվ մի մասն էլ ասում է, որ դիզելից կարար պայթյուն առաջանար, բռնկվեր»։

Այնուամենայնիվ, չե՞ն մտածում անցնել դիզվառելիքի։ Ի պատասխան Մանվել Մանուկյանն ասում է․  «Մտքով անցնելը հետևյալն է։ Կոնկրետ դեպքում, մեր պետությունն արգելում է, մարդիկ պիտի մտածեն․ 2000 թվականից գները չեն բարձրացել, նույն գներն են, պիտի կարողանալ էթալ բերել։

Եթե պետությունն ասի, որ պտի էթաք դիզել բերեք, էթանք դիզել բերել»։

Հիշեցնենք, որ Արարատի Զոդի կարմրջի վրա Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետևանքով, 6 մարդ մահացել էր, 12 ստացել տարբեր մարմնական վնասվածքներ՝ այրվածքներ, կոտրվածքներ ու պոլիտրավմաներ։