Հայաստանը` կրակի մեջ

Հայաստանը` կրակի մեջ
Հուլիսի 9-13-ը բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի և ՀՀ մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես, Երևանի «Հույսի ավան» թաղամասում այրվել է 5000 քմ մակերեսով խոտ, Արմավիրի Արտիմետ գյուղում` 3000 քմ ցորենի հնձած արտ, Երևանի «Եռաբլուր» պանթեոնի մոտ` 10 հա, Երևանի Գայի պողոտայում գտնվող «Ստվեր» բենզալցակայանի մոտ` 6000 քմ,նույնքան էլ` «Հաղթանակ» զբոսայգում խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ: Երևանի Արտաշիսյան փողոցում այրվել են 5000 քմ մակերեսով խոտածածկ տարածք և կոճղեր:



Կոտայքի մարզում` Աբովյանի գերեզմանատան տարածքում, այրվել են 7000 քմ, 6-րդ և 8-րդ միկրոշրջանների միջանկյալ տարածքում` 6000 քմ, Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում` 8000 քմ, Կամարիս գյուղում` 7000 քմ, իսկ Երևանի «Արաբկիր» զբոսայգու տարածքում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի  7-րդ կմ-ում այրվել է 15 հա մակերեսով խոտածածկ տարածք:



Երևանի Լենինգրադյան փողոցում այրվել է 3000 քմ, Նորագավթի 13-րդ փողոցում` 3000 քմ, Նոր Նորքի 8-րդ զանգվածում` 2000 քմ, Արմավիրի Ոսկեհատ գյուղի գերեզմանատան տարածքում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



Սյունիքի մարզի Սյունիք գյուղում այրվել է հնձած ցորենի արտ` 5000 քմ մակերեսով:

Բյուրեղավանի «Արզնի անտառտնտեսություն» ՊՕԱԿ-ի մոտ այրվել է 3000 քմ, Արարատի մարզի Վեդի քաղաքի գերեզմանատան մոտ` 7000 քմ, Նորաբաց գյուղում` 4000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գերեզմանոցում այրվել է 5600 քմ,   Ավան վարչական շրջանի գերեզմանոցում` 2500 քմ, Սիլիկյան թաղամասի գերեզմանոցում` 2500 քմ, Աշտարակի քաղաքային գերեզմանոցում` 3000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտ այրվել է 8000 քմ հնձած արտ ու խոտածածկ տարածք: Ջրաշեն գյուղի գերեզմանոցի մոտ` 6000 քմ խոտ, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` 5000 քմ, Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի գերեզմանոցում` 2000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցում այրվել են 5000 քմ խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ:



Երևանի «Հաղթանակ» կամրջին հարակից տարածքում այրվել է 4000 քմ, Հրազդանի կիրճում` նույնքան մակերեսով խոտածածկ տարածք:



Նոր Գեղիի նախկին երկրաբանական արշավախմբի պահեստի մոտ այրվել է 8000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:



Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: