Ռուսներն ու ադրբեջանցիները թուրքերին առանց գազ չեն թողնի

Ռուսներն ու ադրբեջանցիները թուրքերին առանց գազ չեն թողնի
Իրանը երեկ դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա` այդ երկրի Ագրայի մարզում տեղի ունեցած գազատարի պայթյունի պատճառով: Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզն այսօր լրագրողներին տեղեկացրել է, որ մարզի բնակչության գազամատակարարման խնդրի լուծման համար որոշում է կայացվել այդտեղ ուղղել ադրբեջանական գազը. հայտնում է "Սթար" թերթը:



Դրա հետ մեկտեղ ռուսական "Գազպրոմը" "Երկնագույն հոսքով" մոտ մեկուկես անգամ ավելացրել է գազի մատակարարումը Թուրքիա: Ինչպես հաղորդել է "Գազպրոմի" մամլո ծառայությունը, մատակարարման ծավալները մեծացվել են թուրքական կողմի խնդրանքով, որը գազատարի վթարից հետո մնացել էր առանց իրանական գազի: